Ներքին 1 տարի առաջ - 19:30 29-03-2025

Արցախցիների կողքին կանգնելը յուրաքանչյուր հայի պարտքն է․ Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նույնպես եկել էր՝ աջակցելու բռնի տեղահանված արցախցիներին, ովքեր Ազատության հրապարակում բարձրացնում էին իրենց իրավունքների պաշտպանության հարցը։

Դերասանուհու կարծիքով՝ այստեղ գտնվելը յուրաքանչյուր հայի պարտքն է, քանի որ դրանից է կախված Հայաստանի հետագա ճակատագիրը․ «Գալիս մտածում էի, որ Օպերայից այս կողմ կարծես Մարս մոլորակը լինի, ու մենք ուրիշ բանից ենք խոսում, իսկ այտեղ ուրիշ կյանք է․ մարդիկ չեն ուզում կիսել այս մարդկանց ցավը, բայց ես շատ կուզեի, որ ուղղակի նայեին այս մարդկանց աչքերին ու տեսնեին նրանց վիշտը, անհայրենիք մնալը։ Անհայրենիք մնալն ուղղակի այլանդակ մեծ ցավ է, և ես դա ոչ մեկին չեմ կամենա»,- ասաց նա։

Անաիս Սարդարյանը նաև նշեց, որ ինքը նաև այստեղ է, որ արցախցիները պտտվելիս տեսնեն, որ մենակ չեն և իրենց կողքին կանգնած են ինքը և մնացած հայերը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում