Ներքին 1 տարի առաջ - 20:14 27-03-2025

Զինապարտ քաղաքացիների ծանուցումներն ապրիլի 1-ից կիրականացվեն նոր ընթացակարգով

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերումՀայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասկանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։

«Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում ծանուցմանը, ապա «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով կուղարկվի դրա թղթային տարբերակը՝ քաղաքացու հաշվառման հասցեին։ Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումներ» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։

Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։ Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության».- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր