Ներքին 2 տարի առաջ - 17:17 13-02-2024

Նոտարական նոր ընթացակարգով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում նոտարներ են նշանակվել

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման նոր՝ բարեփոխված ընթացակարգով առաջին նոտարներն են նշանակվել: Արդարադատության նախարարության կողմից անցկացված Գեղարքունիքի մարզի՝ նստավայրը քաղաք Գավառ, և Կոտայքի մարզի՝ նստավայրը քաղաք Աբովյան, նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլը հաղթահարել է 2 մասնակից:

Արդյունքում՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Արփինա Սիմոնյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի նոտար՝ նստավայրը քաղաք Գավառ, իսկ Գայանե Սարոյանը՝ Կոտայքի մարզի նոտար՝ նստավայրը քաղաք Աբովյան։

«Նշենք, որ ի տարբերություն նախկին ընթացակարգի՝ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունն այսուհետ տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար:

Արդյունքում՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակ և ցանկություն ունեցող նոտարի թեկնածուն համապատասխան հայտարարության առկայության պայմաններում արդեն իսկ իրազեկվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր տեղի համալրման նպատակով անցկացվող ստուգման մասին և գնահատում նշված ստուգմանը մասնակցելու նպատակահարմարությունը տարբեր գործոնների հաշվառմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ ստուգումը հաղթահարելու դեպքում վերջինս նշանակվելու է որպես տվյալ նոտարական տարածքի նոտար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր