Ներքին 1 տարի առաջ - 09:56 27-03-2025

Մեղավորությունն իմն է, ՊՊԾ աշխատակիցներին պետք է խնդրեի վերադարձնել պաստառը․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան իր ալիքում գրել է․

«ԱԺ-ում հավատարմագրված սիրելի լրագրողներ, երեկ, երբ աղմուկի հետքերով ես բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ ես պետք է անեի, դա խնդրել ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը, չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան: Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցներն անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, ես իրենց չեմ ուզում մեղադրել:

Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար:

Եթե պաստառը ակցիան վիրավորանք չի պարունակում և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի