Ներքին 1 տարի առաջ - 09:52 27-03-2025

Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանից գողացել են այլումինե մալուխներ, հոսանքի անջատիչներ․ վնասի չափը մոտ 5 մլն դրամ է. shamshyan.com

Մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայաններից մեկից գողություն է կատարվել։

Մարզի քրեական և Եղեգնաձորի համայնքային ոստիկաններին Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ի Ելփին բնակավայրի տեղամասի պետ, Վայոց ձորի մարզի բնակիչ 62-ամյա Գևորգ Ա․-ն հայտնել է, որ մարտի 17-ի՝ ժամը 16։00-ից մինչև մարտի 21-ի ժամը 15։00-ն, Ելփին բնակավայրի «Հին շեն» հանդամասում գտնվող Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող Ելփինի տեղամասի պոմպակայանի շինության ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել էլեկտրական տրանսֆորմատորի փաթույթներ, յուղ, տարբեր երկարության և հաստության այլումինե մալուխներ, հոսանքի անջատիչներ և այլ առարկաներ, որի արդյունքում ընկերությանը նախնական պատճառվել է 5 մլն դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով