Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:47 26-03-2025

ԵԽ պատգամավորները ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը և Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման վերաբերյալ, փոխանցում է «Լուրեր»-ը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնությամբ առաջարկված օրենքի այսօրվա ընդունումը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, որով հայտարարվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան առանց այդ էլ շատ ամուր հարաբերություններում:

Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամ դառնալու համար՝ պայմանով, որ այն հավատարիմ է Կոպենհագենի չափանիշներին և ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների հիմնարար ազատություններն ու իրավունքները և պաշտպանում է օրենքի գերակայությունը: Մենք նշում ենք Հայաստանի կառավարության մտադրությունը՝ քննարկել ԵՄ-ի հետ հնարավոր ճանապարհային քարտեզը և ապագայում հանրաքվեի ժամանակ խորհրդակցել բնակչության հետ։

Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ անդամակցությունը բարդ, երկարաժամկետ և արժանիքների վրա հիմնված գործընթաց է, և պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին բարեփոխումների, ինչպես նաև կայունության ապահովման իր ջանքերում՝ հիմնվելով, մասնավորապես, ԵՄ-Հայաստան առկա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և առաջիկա հավակնոտ Գործընկերության օրակարգի վրա:

Մենք կոչ ենք անում Հանձնաժողովին, Բարձր ներկայացուցչին/փոխնախագահին և Խորհրդին ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ բոլոր հարթություններում համագործակցությունն ընդլայնելու՝ Հայաստանի ցանկությանն ու նրա եվրոպական ձգտումներին»,- ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում