Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:08 26-03-2025

Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք, արդեն ամենալավը չեք, այլ շատ վատն եք․ Հովիկ Աղազարյան

Պարոն Աղազարյան, ճանաչելով Ձեզ, գիտեմ, որ ուղղախոս մարդ եք, սակայն կարող եք ասել, թե սա ում խոսքերն են՝ ասված ամիսներ առաջ՝ «մենք ամենալավ իշխանությունն ենք»․ դիմելով Հովիկ Աղազարյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Իմ խոսքերն են, չեմ էլ հրաժարվում, բայց այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք, արդեն ամենալավը չեք, այլ շատ վատն եք»,- ասաց Աղազարյանը:

Գաբրիելյանն էլ արձագանքեց. «Բա հիմա ի՞նչ խնդիր ունեք, որ գնաք ու կողմ քվեարկեք, որ Ձեր ընտրած դատախազը, դատավորներն ու քննիչները գործը շարունակեն»:

«Խնդիր ունեմ, որ ձեր նման լուսավոր երիտասարդները հանդուրժում են վարչապետի հետևյալ խոսքերը՝ «Կարեն Անդրեասյանը չի հեռացել պաշտոնից, ես եմ իրեն հորդորել, որ հեռանա»: Դա ամենասարսափելի իրողությունն է, որ դուք հանդուրժում եք: Եվ այստեղ ավարտվել է այն Նիկոլ Փաշինյանը, որին ես ճանաչել եմ, ով լսելու ունակություն ուներ և ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը: Մեր երկրի համար ավտորիտարիզմը կործանարար է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան