Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:45 26-03-2025

ԱՄՆ-ն  և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովի տարածքում զերծ մնալ ուժի կիրառումից․ BBC

ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովի տարածքում զերծ մնալ ուժի կիրառումից։ Այս մասին գրում է BBC-ն։

Ռիադում կայացած հանդիպման ընթացքում Վաշինգտոնը և Կիևը համաձայնել են չհարվածել Սև ծովում գտնվող առևտրային նավերին։

Կողմերը նաև պայմանավորվել են մշակել մեխանիզմ, որը կկանխի հարվածները ռուսական և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա, հայտնել է Սպիտակ տունը։