Ներքին 1 տարի առաջ - 20:12 25-03-2025

Վարչապետին խոսնակ պե՞տք է. Նազելի Բաղդասարյանը Գյումրիում ձայն է հավաքում

Վերջին օրերին Գյումրու ավագանու ընտրությունների նախընտրական գործընթացները թևակոխել են ակտիվ փուլ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է նաև Նազելի Բաղդասարյանը, ով այժմ Գյումրիում է։

Սակայն այս հանգամանքը հարցեր է առաջացնում՝ արդյոք Բաղդասարյանը շարունակում է իր հիմնական պաշտոնական պարտականությունները, թե՞ դրանք մնացել են անորոշ։ Որպես վարչապետի մամուլի քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանի գործառույթներից է ապահովել լրատվամիջոցների հետ կապը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և արձագանքել լրատվական հարցումներին։

Վերջին օրերին Oragir.News-ը բազմիցս փորձել է կապ հաստատել նրա հետ՝ ճշտելու, թե ով է այս ընթացքում կատարում մամուլի քարտուղարի պարտականությունները, սակայն Բաղդասարյանը չի պատասխանել զանգերին։

Եթե նա այս օրերին զբաղված է նախընտրական քարոզարշավով, ապա արդյո՞ք վարչապետի աշխատակազմում կա այլ անձ, ով կատարում է մամուլի քարտուղարի գործառույթները։ Եթե այո, ապա ո՞վ է դա։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս է ապահովվում վարչապետի գրասենյակի քաղաքականության անխափան գործունեությունը։

Պաշտոնական աղբյուրներից դեռևս պարզաբանումներ չկան, իսկ իրավիճակը մնում է անորոշ։ Մնում է միայն հռետորական հարց հնչեցնել՝ եթե Նազելի Բաղդասարյանը զբաղված է նախընտրական գործընթացներով, ապա ո՞վ է զբաղվում նրա պաշտոնական գործառույթներով։

Պատասխանները, կարծես, դեռ անհասանելի են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան