Ներքին 1 տարի առաջ - 22:00 25-03-2025

6 անշարժ գույք, 190 մլն դրամ և 20 հազար դոլար կանխիկ, 569 հազար եկամուտ․ Մարտուն Գրիգորյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել հանրապետության երկորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի համայնքապետի թեկնածուները։

Այսօր կներկայացնենք «Մեր համայնքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը 2022 թվականից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։ Նա 2007-2017 թվականներին պատգամավոր է եղել ԲՀԿ-ի, իսկ 2018-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀԿ-ի համամասնական ցուցակով։

Որպես անշարժ գույք՝ Մարտուն Գրիգորյանը հայտարարագրել է Գյումրիում գտնվող առանձնատուն՝ միանձնյա սեփականությամբ, երկու հողամաս, որոնցից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ, Երևանում գտնվող 2 բնակարան և ավտոկայանատեղի՝ միանձնյա սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա և թանկարժեք գույք, Մարտուն Գրիգորյանը չի հայտարարագրել։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Գրիգորյանի դրամական միջոցները կազմել են 190 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 569․780 դրամ, որը Ազգային ժողովից ստացած նրա աշխատավարձն է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով