Ներքին 1 տարի առաջ - 19:29 24-03-2025

Երևանում՝ «Որսորդ» ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներ են Երևանի բնակիչներ 19-ամյա Յակոբ Ա․-ն, 19-ամյա Ներսես Պ․-ն և 23-ամյա Սերգեյ Օ․-ն։

Նուբարաշենի ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Յակոբ Ա․-ն, Ներսես Պ․-ն և Սերգեյ Օ․-ն Նուբարաշենի խճուղու «Որսորդ» ռեստորանային համալիրից ներքև ընկած տարածքում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ և ոստիկանների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով