Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 24-03-2025

«Դուխով» բառը էլ չեն օգտագործում, որովհետև կոտրվել են, էլ դուխ չի մնացել․ հարցում

Նիկոլ Փաշինյանի հանրահայտ «Դուխով» բառը, որը նախկինում օգտագործվում էր հնարավոր և անհնար բոլոր ելույթներում, նաև հանրության շրջանում, այսօր գրեթե կորցրել է իր արժեքը։

Քաղաքացիների բառապաշարից գրեթե վերացել է այդ եզրույթը։ Նախկինում այն ընկալվում էր որպես քաղաքական քարոզի կամ էմոցիոնալ ելույթների մաս, ինչը մարդկանց մոտ որոշակի հետընթաց առաջացրեց։

Այնուամենայնիվ, «Դուխով»-ը դեռևս որոշ մարդկանց կողմից օգտագործվում է՝ որպես ոգևորող կամ համարձակություն ցուցադրող արտահայտություն, բայց մեծ մասամբ՝ ոչ այնքան հաճախ, ինչպես նախկինում:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքի փողոցներով և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ ձեզ՝ ինչո՞ւ այլևս մարդիկ գրեթե չեն օգտագործում «Դուխով» բառը»։

Անցորդներից մեկի խոսքով՝ չի կարելի օգտագործել ռուսերեն և ոչ տեղին բառեր։ «Ով ասեց, որ չեն օգտագործում, «դուխով» բառը վատ բառ չէ, բայց ոչ հայերեն բառ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մեկի համոզմամբ էլ՝ մեր ազգի բոլոր դժբախտությունները սկսվեցին 2018 թվականից։ «Չեն օգտագործում, որովհետև կոտրվել են, էլ դուխ չի մնացել»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»