Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 24-03-2025

Կաճաճկուտում ապրում են՝ հիշելով «Բենոյի էշի» պատմությունը

Լոռու մարզում՝ Լալվար սարի փեշին՝ սողանքային գոտում է գտնվում Կաճաճկուտ գյուղը: Դեռ խորհրդային տարիներից այս գյուղի տարածքում հողն իջնում է, տների պատերը ճաքում են, եղածներն էլ ավելի լայնանում: Բայց տարիների ընթացքում գյուղում կուտակված խնդիրները մոռացնել են տվել սողանքի խնդիրն ու մարդիկ դրան այլեւս կարեւորություն չեն տալիս: Թերեւս միայն ոռոգում չեն կատարում՝ զերծ պահելով հողը սողանքային երեւույթներից։ Ստացվում է, որ հող գրեթե չեն մշակում, ապրում են բացառապես անասնապահությամբ:

Կաճաճկուտից Աքորի 7 կմ երկարությամբ ճանապարհը մեղմ ասած անբարեկարգ է, միայն ամենագնաց մեքենաների համար է քիչ թե շատ երթեւեկելի, ամեն տարի գարնանային ու աշնանային անձրեւների ժամանակ սելավաջրերը էլ ավելի են քանդում եղած ճանապարհները: Գյուղը չունի գազ, խանութ, տրանսպորտն էլ ոչ միշտ է աշխատում: Բայց գյուղացիներին գյուղ եկող ճանապարհներից ոչ պակաս անհանգստացնում են սարերի ճանապարհները, որոնք չափազանց վտանգավոր են, իսկ անասուններին հեռագնա արոտներ տանում են կամ այնտեղից անասնակեր խոտը բերում են հենց այդ ճանապարհներով ու հաճախ կյանքի գնով են զբաղվում այս գործով: Իսկ այդքան չարչարանքից հետո եկամուտ իրենցից շատ ստանում են մսավաճառներն ու բանկերը: Ու այսքանից հետո իրենց մնում է հաճախ հիշել իրենց գյուղացի Բենոյի ու նրա էշի պատմությունը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին