Ներքին 1 տարի առաջ - 12:30 24-03-2025

Դանիել Իոաննիսյանը եթերում իրեն չի տիրապետում, քույրն էլ շենքի ապակիներն է կոտրում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են Oragir.News-ի խմբագրություն՝ նշելով, որ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի քույրը՝ Դոմինիկա Իոաննիսյանը պարբերաբար աչքի է ընկնում անադեկվատ պահվածքով, խաթարում է բնակիչների հանգիստը։

Մասնավորապես՝ մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ Դոմինիկա Իոաննիսյանը շաբաթ օրը՝ մարտի 22-ին, ուշ երեկոյան քարով հարվածել է Հալաբյան փողոցի շենքերից մեկի մուտքի դռան ապակուն, կոտրել այն և վախեցրել բնակիչներին։ Բնակիչների խոսքով՝ երբ փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է վերջինս կոտրել դռան ապակին, Իոաննիսյանի քույրը բղավել է ու փախուստի դիմել։

Քաղաքացիները նաև նշեցին, որ սա առաջին դեպքը չէ, երբ Դոմինիկա Իոաննիսյանն աչքի է ընկնում անադեկվատ պահվածքով։ «Շատ հաճախ գիշերները տնից փախնում է, նստում փողոցում ու բարձր գոռում՝ ոռնալու նման։ Երեխեք ունենք, վախենում են, չեն հասկանում՝ ինչ ա կատարվում։ Հետո մայրը գալիս, մի կերպ հանգստացնում, տանում ա տուն, բայց մեկ-մեկ մոր վրա էլ ա հարձակվում։ Դրանց երեսից քունուդադար չունեք, սենց չի կարող շարունակվել»,- նշում է քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք՝ օրերս Factor TV-ի տաղավարում անադեկվատ պահվածք էր դրսևորել նաև Դանիել Իոաննիսյանը։ Նա կորցրել էր ինքատիրապետումը և ջուր լցրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանի վրա՝ այն բանից հետո, երբ նա Իոաննիսյանին անվանել էր ադրբեջանա-թուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչ։

Քաղաքացիները մեզ են փոխանցել նաև Իոաննիսյանի քրոջ կոտրած դռան լուսանկարները՝ հույս հայտնելով, որ վերջինիս ընտանիքը կփոխհատուցի համայնքին պատճառված վնասը։





Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան