Ներքին 1 տարի առաջ - 14:17 23-03-2025

Մահացել է ծաղրանկարիչ Արզօն՝ Արայիկ Օհանյանը

60 տարեկան հասակում մահացել է ծաղրանկարիչ Արայիկ Օհանյանը (Արզօ): Այս մասին հայտնում են նրա հարազատներն ու ընկերները:

Նրա ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ շաբաթներ առաջ մեկնել էր Փարիզ՝ բուժման:

Արայիկ Օհանյանը 2004 թվականից Հայաստանի երգիծանկարիչների ասոցացիայի հիմնադիրներից էր և փոխնախագահը։

Նկարազարդել և ձևավորել է Ա. Բաղոյանի «Հետո չես գտնի» (1991), Ջ. Արմսթրոնգի «Անմահական ջուր» (1992), Վրեժ Վարդունու «Լուսաթևիկ» (1992) և «Արևի ձնծաղիկը» (1997), Հովհաննես Սարոյանի «Հուշերի կապույտ հովտում» (1995), Ս. Հովհաննիսյանի «Գաղտնիքն էլ է… կին» (1997), Սերգեյ Գալոյանի «Սայթաքում գլաքարի վրայով» (2004), Արկադի Ավերչենկոյի և Միխայիլ Զոշչենկոյի «Ծիծաղի արքաները» (2004, ժող.), Արշալույս Ղազինյանի «XX դարի հարյուր նշանավոր հայերը» (ռուսերեն, 2006), Գ. Գարունի «Իմ Շաղատ» (2014) և այլ գրքեր:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն