Ներքին 1 տարի առաջ - 10:25 23-03-2025

Էջմիածնում պայթյուն է տեղի ունեցել Mazda 3-ում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. shamshyan.com

Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է պայթել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքն սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մեկ հոգի թեթև վնասվածք է ստացել, բժիշկներն էլ նրան օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ըստ նախնական տեղեկությունների «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. ամբողջությամբ վնասվել է ավտոմեքենան և բռնկվել են ցուցիչների վահանակները։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզվում է, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն