Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 22-03-2025

Այն, որ Փաշինյանն ամեն ինչին համաձայն է, փաստ է․ հարցում

Օրերս հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտվել են և դրա տեքստի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։ Սակայն մինչ այժմ «խաղաղության համաձայնագրի» տեքստը չի հրապարակվել։

Հայտնի է միայն երկու կետ, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում` հայ֊ադրբեջանական համաձայնագրի տեքստը քննարկվե՞լ է, թե՞ Փաշինյանն ամեն ինչի համաձայնել է»։

Հարցվածներից շատերը նույնիսկ տեղյակ չէին համաձայնագրի մասին, որոշներն էլ՝ խուսափեցին պատասխանելուց։

«Փաշինյանը ժողովրդին բանի տեղ չի դնում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Հնարավոր է, որ քննարկած լինեն, բայց որ Փաշինյանն ամեն ինչին համաձայն է, փաստ է»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մի կին էլ համոզված է, որ վարչապետն ամեն ինչի համաձանվել է։ «Ոչ ոք տեղյակ չի, թե ինչ է ստորագրել և դա շատ մտահոգիչ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում