Մամուլ 1 տարի առաջ - 09:14 22-03-2025

Մեծ հանրահավաք է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում: Սոցիալական խնդիրներից զատ, կբարձրաձայնվեն նաեւ արցախցիների հիմնարար իրավունքների, հատկապես Արցախի վերադարձի, Բաքվում պահվող ռազմագերիների եւ այլ հարցեր։ Հատուկ խորհուրդ է ձեւավորվել, որի կազմում են Արցախի ՀԿ-ները, խորհրդարանական ուժերը, անհատներ։ Այս օրերին քննարկում են հանրահավաքի սցենարը, թե ովքեր պետք է ելույթներ ունենան եւ ինչ գործողությունների գնան։

Նշենք, որ արցախցիների շրջանում տեղեկություններ կան, որ, առաջիկա հանրահավաքին ընդառաջ, Փաշինյանը «բռնել-բռնոցիի» հերթական հանձնարարականն է իջեցնելու իրավապահներին եւ որոշ արցախցիների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումներով փորձելու է վախեցնել մյուսներին: Սակայն արցախցիները վճռական են տրամադրված եւ վստահ են, որ մեծ հանրահավաք են անցկացնելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում