Արտաքին 1 տարի առաջ - 20:37 21-03-2025

ՄԱԿ-ը վերանայում է ծրագրերը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը կրճատելու պատճառով

ՄԱԿ-ը ստիպված է վերանայել հումանիտար ծրագրերի ցանկը` «դժվարին որոշումներ» ընդունելով «կյանքեր փրկող նախաձեռնություններ» ընդհատելու մասին՝ ԱՄՆ-ի կողմից միջազգային հումանիտար նախագծերի ֆինանսավորումը կրճատելու պատճառով: Հայտնում է 168.am-ը:

Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը:

«Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր հումանիտար ծրագրերը»,- ասել է նա։ Որպես օրինակ Ֆլեթչերը բերել է ՄԱԿ-ի հումանիտար նախաձեռնությունը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, որի համար Վաշինգտոնը հատկացնում էր ֆինանսավորման երկու երրորդը:

Ներքին փաստաթղթի համաձայն, որը հայտնվել է FT-ի տրամադրության տակ, ՄԱԿ-ն այս տարի կծախսի ավելի վաղ պլանավորածի 90%-ից պակաս մասը՝ ԱՄՆ-ի կողմից հետագա ֆինանսավորման հարցի որոշակիության բացակայության պատճառով:

FT-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի բյուջեի 20%-ից ավելին գոյանում է Վաշինգտոնի վճարումներից։

Ֆլեթչերը նաև նշել է, որ առանձին եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Շվեդիան, սկսել են հումանիտար ծրագրերի համար նախատեսված միջոցները հատկացնել ռազմական արդյունաբերությանը։

ՄԱԿ-ում արդեն «ազդակներ են ստանում» այն մասին, որ Ֆրանսիան և Գերմանիան նույն պատճառով պլանավորում են կրճատել իրենց վճարումները կազմակերպության բյուջե: Այս ամենն, ըստ թերթի զրուցակցի, «պակաս ցավոտ» չի անդրադառնում ՄԱԿ-ի գործունեության վրա, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։

Փետրվարին ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Մայք Լին Սենատում նախաձեռնություն է ներկայացրել ՄԱԿ-ի կազմից և դրա հետ կապված կազմակերպություններից ԱՄՆ-ի լիովին դուրս գալու մասին, ինչը նաև նախատեսելու է Վաշինգտոնի կողմից դրանց ֆինանսավորման դադարեցում: Նորմատիվ ակտի նախագիծը նաև նախատեսում է, որ ԱՄՆ-ն այլևս չմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Հունվարի 20-ին Թրամփը որոշում ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ, ՄԱԿ-ի կառույց) ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում