Մամուլ 1 տարի առաջ - 09:01 21-03-2025

Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերեւս համատեղելով երկու գործառույթները եւ պետության հաշվին նաեւ ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով: Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից նա տեսանյութ է հրապարակել: ԱՄՆ նախագահի այս նստավայրը Ֆլորիդայում ոչ պաշտոնական բանակցությունների ավանդական վայրն է, որտեղ հրավիրվելու եւ Թրամփի հետ ընթրիքի մասնակցելու համար ամերիկացի ձեռնարկատերերը սովորաբար մեծ գումարներ են վճարում` մինչեւ մի քանի միլիոն դոլար, որ բիզնես պրոյեկտներ առաջ մղեն, բարձր հովանավորություն ստանան, տարբեր հարցեր քննարկեն: Այսինքն, Մարա-Լագոյում «անվճար» հայտնվել անհնար է:

Մեր սոցապնախարարը, սակայն, ո՛չ Թրամփի հետ ընթրել է, ո՛չ էլ անգամ նրան տեսել, ուղղակի քայլել է այն տեղերով, որտեղ Թրամփի «ոտքն է կպել», բայց տելեգրամյան ալիքները գրում են, որ դա էլ անվճար չի եղել: Մենք հարց ուղղեցինք նախարարին, թե ինչ հանդիպում էր դա, ինչ նպատակով է նա մասնակցել, ով է վճարել ընթրիքի համար: «Որեւէ գումար չի վճարվել, հրավերը եղել է որպես արտաքին կապերի պատասխանատու, ավելի վաղ պրն Մկրտչյանը մասնակցել էր նաեւ ինաուգուրացիոն միջոցառումներին»: Նկատի ունեն` ՔՊ արտաքին կապերը: Նախարարի անունից ներկայացրին նաեւ այցի նպատակը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Նախարարը նստաշրջանի ընթացքում ունեցել է ոլորտային ելույթ, մասնակցել է նախարարական կլոր սեղանին, ունեցել է մի շարք հանդիպումներ»:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում

Ձեզ գուցե հետաքրքրի