Ավելին 1 տարի առաջ - 18:09 20-03-2025

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ՝ Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտի կողմից։

«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների և ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի խորհրդատվական խմբի կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Այսպիսով՝ 2025-ի Եվրոպայի ամենավտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.

Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, Հայաստան
Նիբորգ ամրոց, Դանիա
Մոնեմվասիայի ամրոց, Հունաստան
Օռլայի Մեծ սինագոգ, Լեհաստան
Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, Սերբիա
Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, Շվեդիա
Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան