Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 19-03-2025

Չգիտեմ՝ Աղազարյանն ինչ բացահայտում կանի, բայց նենց վախեցնի Փաշինյանին, որ ես իմանամ. հարցում

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է, որ ԱԺ-ն կկատարի իրեն անձեռնմխելիությունիցզրկելու Գլխավոր դատախազի միջնորդությունը։

«Ես հաշտ չեմ, բնականաբար, կպաշտպանվեմ և ես դա համարում եմ քաղաքական ճնշում, հետապնդում եմ համարում։ Ես ունեմ պաշտպանվելու հնարավորություն, ես որոշ բացահայտումներ կանեմ»,- ասել է Աղազարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ըստ ձեզ` ի՞նչ բացահայտում կանի Հովիկ Աղազարյանը։ Արդյոք դա կվախեցնի՞ Փաշինյանին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ բացահայտման մասին է խոսում Հովիկ Աղազարյանը։ «Չեմ կարող ասել, բայց մի բան գիտեմ ամեն ինչ շատ վատ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չգիտի, թե ով է Հովիկ Աղազարյանը։ «Հովիկ Աղազարյանին չեմ ճանաչում»,- ասաց նա։ «Ուր ա նենց վախացնեն, որ ես իմանամ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ թե ինչ բացահայտում կանի դա իրենց խնդիրն է։ «Այդ բացահայտումն իրենց խնդիրն է, բայց Փաշինյանն արդեն վախեցած է իր ներքին և արտաքին քաղաքականությամբ»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով