Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:40 19-03-2025

Պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում գերիների ազատ արձակմանը. Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կոչը

Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունն Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում:

Նրանք կոչ են արել շուտափույթ ստորագրել պայմանագիրը՝ առաջ մղելու Հարավային Կովկասում կայուն խաղաղ գործընթացը, հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ հայտարարության հեղինակների՝ սույն պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը և Միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու անարգել վերադարձի իրավունքը՝ պահպանելով նրանց իրավունքները։

«Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման՝ հարգելով երկու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ մինչև այս պայմանագրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, կշարունակի իր աշխատանքը: «Նրա դերը նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կրճատել է միջադեպերի թիվը առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում»:

«Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղության հարցի քննարկման մասին է՝ փոխշահավետ համագործակցության հեռանկարներով բաց տարածաշրջանի պայմաններում, որը կխթանի փոխանակումներն ու տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»