Ներքին 1 տարի առաջ - 19:41 18-03-2025

ՀՖՖ ներկա ղեկավարությունը հայկական ֆուտբոլը վերածել է անառողջ միջավայրի. Սողոմոնյան

«Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի գրառումը. «Հարգելի երկրպագուներ, հայկական ֆուտբոլի ապագայով հետաքրքրվողներ։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Հայաստանում ու աշխարհում ամենասիրված և տարածված մարզաձի՝ ֆուտբոլի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակին։

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնում եմ նաև հիմա՝ հայկական ֆուտբոլում իրավիճակը վաղուց է դուրս եկել պրոֆեսիոնալիզմի ու ողջախոհության սահմաններից։ ՀՖՖ ներկա ղեկավարությունն այն վերածել է անառողջ միջավայրի, նրանք պատրաստ են մինչև վերջ կառչած մնալ աթոռներից ու մոտ գտնվել ՖԻՖԱ-ից ու ՈՒԵՖԱ-ից եկող դրամական հոսքերին։

Ավելին՝ Ֆուտբոլից իրենց համար անընդունելի ներդրողներին հեռացնելուց հետո այս մարդիկ անցել են երկրպագուներին․ ՀՖՖ-ի ղեկավարների միջնորդությամբ նրանց ձերբակալում և սպառնում են քրեական հետապնդումներով զուտ նրա համար, որ երկրպագուները արդարացիորեն պահանջում են բացատրություն վերջին տարիներին հայկական ֆուտբոլում անվերջ թվացող ձախողումների ու պարտությունների համար։

Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների երևանյան խաղի նախօրեին ֆուտբոլային անբարեխիղճ ղեկավարները գնացին հերթական ստոր քայլին՝ վրաց երկրպագուներին հատկացրին ավելի շատ տոմսեր, քան հավաքականի երկրպագուական FAF և Red Eagls շարժումներին, թերևս այսպիսով հույս ունենալով լռեցնել մեր ֆաների բողոքի ձայնը։

Դիմում եմ բոլորին, ովքեր մարտի 20-ին լինելու են մարզադաշտում, կոչ եմ անում միավորվել մեր երկրպագուների հետ, դառնալ մեկ ամբողջություն ու աջակցել նրանց ակցիաներին ու արդար պայքարին հանուն հայկական ֆուտբոլի մաքրության ու ապագայի։

Միասին ունակ ենք մեծ գործերի։
Հրաժարականն անխուսափելի է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում