Ներքին 1 տարի առաջ - 14:14 18-03-2025

Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին ամենամեծ ծավալի աշխատանքն է արել. Ավինյան

Երբ 2023-ին ասում էինք՝ ասե՛ք, կանենք, դա ուղղակի խոստում չէր, այլ հստակ աշխատանքային ծրագիր, և 2024-ին այդ աշխատանքային ծրագրի մի կարևոր հատվածը մենք արդեն իսկ իրականացրել ենք: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին իր ելույթի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը նախ ներկայացրեց վերջին տարիների աշխատանքը, ապա, խոսքն ուղղելով քաղաքային իշխանությանը քննդատող ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին, հայտարարեց. «Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին ամենամեծ ծավալի աշխատանքն է արել. 505 վերելակ է փոխել այս քաղաքում, 50 կմ միջին նորոգման աշխատանքներ է արել, տասնյակ մանկապերտեզներ է հիմնանորոգել: Մեր բյուջեի 113 միլիարդ դրամից 40 միլիարդը՝ 100 մլն դոլարը, ծախսվել է կրթության վրա, մանկապարտեզների երեխաների սնունդը բարելավելու, մանկապարտեզները հիմնանորոգելու… դուք սենց բան էիք տեսել 30 տարվա ընթացքում: Ոչ, սենց բան չէիք տեսել, դուք ուրիշ բանի եք սովոր, դուք սովոր եք, որ քաղաքը պետք է բաժան-բաժան արվի, ամեն մեկն իր հետաքրքրությունների բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա: Դա եք ուզում, դուք դրան եք ձգտում: Դուք ձեր արշինով եք չափով մեզ: Հասկանո՞ւմ եք: Դուք ձեր տեսակով և տրամաբանությամբ եք մեզ չափում, այդտեղ է խնդիրը»:

Ավինյանը նաև հայտարարեց, որ քաղաքային իշխանությունն իր բոլոր խոստումների տերն է, և որ նախկին իշխանության ներկայացուցիչների կարիքը չունի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով