Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 17-03-2025

Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ․ Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի 2023 թվականի հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա ժառանգություն է ստացել 2001 թվականի օգոստոսի 27-ին։
Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։ Վարդանյանը Արսալեդ ՍՊԸ-ում ունեցել է 53 մլն 974․300 դրամ փոխառություն՝ 12․85 տոկոս տոկոսադրույքով, որը տարեվերջին պահպանվել է։

Պատգամավորը տարեսկզբին ունեցել է 68․228,16 դրամ և 2201,79 եվրո, տարեվերջին՝ 1 մլն 24․266,71 դրամ։ Նա ունեցել է նաև կանխիկ միջոցներ․ տարեսկզբին՝ 300 հազար դրամ, 300 դոլար և 390 եվրո, տարեվերջին՝ 650 հազար դրամ, 1200 դոլար, 2600 եվրո։

Հաշվետու տարում Վլադիմիր Վարդանյանի եկամուտները կազմել են 14 մլն 256․581,8 դրամ, որից 11 մլն 985․143 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 69․090 դրամը՝ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, 480 եվրոն՝ Վենետիկի հանձնաժողովից ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 115․694 դրամ։ Վարդանյանն իր եկամուտներից 6 մլն 397․334,3 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով