Արտաքին 1 տարի առաջ - 18:59 16-03-2025

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը լիարժեք վստահություն է հայտնել, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համատեղ կխթանեն իրենց համագործակցությունը։

«Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունները պահանջում են Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ խորհրդատվությունների ակտիվացում բոլոր հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ համար կարեւոր է նպաստել Սիրիայում կայունությունը վերականգնելու ջանքերին, որ դա թույլ կտա սիրիացիներին վերադառնալ իրենց տներ:

Էրդողանը նշել է F-16-ի գնումների գործընթացը վերջնականացնելու անհրաժեշտությունը, Թուրքիայի մասնակցության վերականգնումը F-35 ծրագրին»,- ասված է հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն