Ներքին 1 տարի առաջ - 19:35 15-03-2025

Զինծառայությունից խուսափելու համար մեղադրվող ՌԴ քաղաքացին Երևանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել

Զինծառայությունից խուսափելու համար մեղադրվող և մարտի 12-ին Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Զոնովն ազատ է արձակվել։ «Ազատություն ռադիոկայան»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրատվամիջոցին հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից «Ազատության»-ը փոխանցել էին, որ Ռուսաստանի 30-ամյա քաղաքացին «հետախուզման հիմքով» է ձերբակալվել։

Թե երբ և ինչ հիմքով է ազատ արձակվել հայաստանյան ռեստորաններից մեկում շեֆ խոհարար աշխատող Զոնովը, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնել։

Նիկոլայ Զոնովի կինը՝ Արևիկ Զոնովան սոցցանցի իր էջում գրել էր, որ ամուսնուն Երևանում ոստիկանները ձերբակալել են Հայաստանի քաղաքացիություն ստանալիս: Մարտի 12-ին նա «Ինստագրամ»-ի իր էջում գրել էր, որ ամուսինը ձերբակալվածների պահման վայրում է և վախենում է քրեական հետապնդումից ու հաշվեհարդարից, որովհետև չի աջակցում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմին։

«Նովայա գազետա Եվրոպա»-ի հետ զրույցում Արևիկ Զոնովան ասել է, որ ամուսինը 2023-ի սեպտեմբերին է լքել Ռուսաստանը՝ մոբիլիզացիայի հայտարարումից հետո: Իսկ ամուսնուն ավելի ուշ են մեղադրանք առաջադրել «զորակոչի կամ ռազմական դրության ժամանակ զինծառայության չներկայանալու» հոդվածով և հետախուզում հայտարարել։

«Ազատություն» կապ է հաստատել Զոնովայի հետ, նա հարցերին չպատասխանեց՝ հորդորելով ավելի ուշ զանգահարել։

Փետրվարին էլ Երևանում ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մասին գրառումներ անելու համար հետախուզվող ռուսաստանցի Ռոման Շկլովերը: Հակապատերազմական գրառումների համար հետապնդվող Շկլովերի հետևից Երևան էին հասել ՌԴ ուժայինները, բայց նա հրաժարվել էր գնալ, ինչից հետո ռուս ուժայինները հեռացել էին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան