Ներքին 1 տարի առաջ - 20:40 14-03-2025

Հիանալի առիթ՝ անդրադառնալու Միսաք Մանուշյանի կյանքին ու հերոսական կերպարին. մեկնարկել է Մանուշյանական շաբաթը

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:

Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը, վավերագրող, Մելինե Մանուշյանի զարմուհի Կատյա Գիրագոսյանը, Միսաք Մանուշյանի զարմուհիներ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, հիշեցրել է՝ նախարարությունն այս տարին հռչակել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում Մանուշյանական շաբաթ անցկացնելու հնարավորությունը բացառիկ է:

«Սա հիանալի առիթ է անդրադառնալու Միսաք Մանուշյանի կյանքին, թողած ժառանգությանը, հերոսական կերպարին։ Այս ընթացքում երիտասարդները, հաղորդակից դառնալով նրա գաղափարներին, կարող են նաև ճանաչել Մանուշյանին՝ որպես բանաստեղծ, քաղաքացի, սիրող ամուսին: Խորհրդանշական է, որ նախագիծը մեկնարկում է հենց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում. մեկ այլ մեծանուն հայ, որն իր գաղափարներով և հայրենասիրական մոտեցումներով մեծ ժառանգություն է թողել»,- նշել է նախարարի տեղակալը։

Դանիել Դանիելյանը նաև հատվածներ է ընթերցել Միսաք Մանուշյանի՝ կնոջը՝ Մելինեին ուղղված վերջին նամակից, որը նա գրել է Ֆրանսիայի բանտից՝գնդակահարումից ժամեր առաջ։

«Նամակն ասես բացահայտում է Մանուշյանի էությունը։ Այն կարող է հրաժեշտի նամակ դիտարկվել, բայց ավելի շատ ուղերձ է սերունդներին։ Նա գրել է. «Իմ սիրելի՛ Մելինե, որբուկ, մի քանի ժամից կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր՝ ցերեկը ժամը 15։00-ին»։
«Ես ներում եմ նրանց»․ հատված նամակից

Նամակներից մեկում, ըստ փոխնախարարի, Մանուշյանն արտահայտել է մտքեր, որոնք կարող են գաղափարախոսություն դառնալ. «Երջանկություն նրանց, ովքեր կվերապրեն մեզ ու կհամտեսեն վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը։

Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակ ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա որպես պատիվ և որպես պարգև։

Գերմանացի և մյուս բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որը երկար չի տևի։ Ես ներում եմ նրանց»։ «Մանուշյանը նաև Մելինեին խնդրել է իր հուշերը տանել Հայաստան»,- նշել է Դանիել Դանիելյանը:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով