Ներքին 1 տարի առաջ - 19:36 14-03-2025

Հանրապետությունում դիտվել է մարտի համար աննախադեպ բարձր ջերմային ֆոն` մինչև 26,5 աստիճան

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝ արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում վերջին օրերին դիտվել է բարձր ջերմային ֆոն, ինչի արդյունքում մարտի 13-ին հանրապետության առանձին շրջաններում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված արժեքները։

Այսպիսով, մարտի 13-ին գրանցվել են հետևյալ առավելագույն ջերմաստիճանները՝

Բագրատաշեն – 26.5°C (2023թ․՝ 22.0°C)
Օձուն– 23.5°C (2023թ․՝ 18.8°C)
Վանաձոր – 18.8°C (2023թ․՝ 18.1°C)
Ստեփանավան – 20.2°C (2010թ․՝ 18.4°C)
Տաշիր – 19.7°C (2010թ․՝ 17.0°C)
Ամասիա – 12.6°C (1936թ․՝ 9.7°C)
Աշոցք – 10.0°C (2023թ․՝ 8.0°C)
Ճամբարակ – 17.0°C (1944թ․՝ 14.1°C)
Մասրիկ – 14.5°C (2010թ․՝ 14.0°C)
Հրազդան– 15.0°C (2023թ․՝ 14.0°C)
Արմավիր– 22.0°C (2010թ․՝ 21.8°C)
Արարատ – 23.0°C (2023թ․՝ 22.6°C)
Ջերմուկ– 12.5°C (2023թ․՝ 12.0°C)
Կապան– 26.1°C (1944թ․՝ 25.8°C)
Սիսիան– 18.2°C (2023թ․՝ 17.3°C)

Նախորդ տարիների համեմատ այս տարվա ջերմաստիճանները զգալիորեն բարձր են՝ արտահայտելով տաք օդային ալիքների ազդեցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով