Ներքին 1 տարի առաջ - 09:12 14-03-2025

Դիվան քշելու անունը դրել են դիվանագիտություն, նստել քշում ու մսխում են․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեքստը համաձայնեցնում, հավանություն են տալիս ու անգամ համաձայնեցումից հետո չեն հանրայնացնում: Մինչև համաձայնեցնելը չհրապարակելը թերևս կարող էին հիմնավորել, որ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ բանակցությունները պրոֆեսիոնալ կառավարելու տեսանկյունից, իսկ համաձայնեցումից հետո չհրապարակելը պարզապես վկայում է այն մասին, որ դա չի բխում մեր շահերից և թաքուն է պահվում բացառապես հասարակությանը փաստի առաջ կանգնեցնելու նպատակով: 7 տարում չհասկացան, որ Պետությունը լավ աթոռ պահելու ու վրան նստելու համար չէ, աթոռն է Պետությունը պահելու համար: Դիվան քշելու անունը դրել են դիվանագիտություն, նստել քշում ու մսխում են:

Ու այդ ամենը տեղի է ունենում առանց լուրջ դիմադրության: Ընդդիմադիր քաղաքական ուժերը բավարարվում են հրապարակային քննադատությամբ, հասարակությունը՝ ցանցերում գրառում անելով:
Ի դեպ՝ դրանից ավելի իրար են քննադատում…

Այս ամենը տեղի է ունենում առանց դիմադրության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով