Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:48 13-03-2025

Բաքուն հայտարարել է՝ խաղաղության տեքստը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։

Ադրբեջանից հայտարարել են, թե շարունակում են դիրքորոշումն առ այն, որ տեքստը ստորագրելու գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, կրկին նշելով, թե ՀՀ Սահմանադրության մեջ, իբր, Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ կան։

«Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք հնացած և ոչ ֆունկցիոնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրան համապատասխան կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը այս և այլ հարցերի շուրջ, որոնք կապված են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով