Ներքին 1 տարի առաջ - 18:32 13-03-2025

ՆԳՆ-ն և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն հուշագիր են ստորագրել

Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։

Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։

Մարինե Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ նշել է, որ հուշագիրը կամրապնդի նախատեսված ուղղություններով համագործակցությունը։

Հուշագրի ստորագրումից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչները աշխատանքային քննարկում են ունեցել ՆԳՆ Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի հետ։ Քննարկվել են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնում որպես հեռախոսային օպերատոր աշխատանքի անցնեն «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության լիցենզավորված թարգմանիչներ, որոնք տեսակապի միջոցով կսպասարկեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից ստացված զանգերը։ Քննարկվել է նաև համագործակցության շրջանակում Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համապատասխան ծրագիր մշակելու հարցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով