Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:13 13-03-2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հռոմի Պապին Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի առթիվ

Վահագն Խաչատուրյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի կապակցությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին շնորհավորական նամակ է հղել։

Այս մասին նշված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ, մասնավորապես, նշված է, որ ՀՀ նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին մաղթել է շուտափույթ ապաքինում։

«Մաղթում եմ շուտափույթ ապաքինում և Ձերդ Սրբության առողջության համար համայն աշխարհից հնչող աղոթքներին։

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական սերտ կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր և մշակութային ժառանգության վրա խարսխված միջպետական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։ Երախտապարտ ենք Ձերդ Սրբության խաղաղության ուղերձների համար՝ ուղղված հայ ժողովրդին։ Աշխարհում ահագնացող պատերազմների և բռնությունների պայմաններում, առավել քան երբևէ, պետք է հետևել արդարության և համերաշխության, ժողովուրդների հաշտեցման Ձերդ Սրբության կոչերին»,-նշված է ուղերձում։

ՀՀ նախագահն իր ուղերձում նաև վստահություն է հայտնել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նվիրական ու վեհ առաքելությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը։«Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է ուղերձում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»