Ներքին 1 տարի առաջ - 18:20 12-03-2025

Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է. ավելի քան 200 ուղևոր արդեն 1 օր է՝ մնացել է «Վնուկովո»-ում

Արդեն 1 օր է՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ավելի քան 200 ուղևոր է մնացել. UTair ավիաընկերության դեպի Երևան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով, հայտնել է Shot թելեգրամյան ալիքը:

Boeing 767-ը պետք է օդ բարձրանար երեկ ժամը 21:40-ին, սակայն թռիչքը նախ հետաձգվել է 3 ժամով, իսկ հետո՝ 5 անգամ անընդմեջ։ Կատաղած ուղևորները բողոքում են, որ ավիաընկերությունը ոչ մի բացատրություն չի տալիս։շ

Նրանց խոստացել էին, որ չվերթը կիրականացվի այսօր՝ ժամը 15:00-ին, սակայն թռիչքը կրկին հետաձգվել է։ Մեկնումը տեղափոխվել է 21:50-ին, բայց սա միանշանակ չէ։

Այս պահին ավիաընկերությունը ուղևորներին սննդի համար վճարել է մոտ 1400 ռուբլի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով