Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:10 12-03-2025

Թումանյանի թանգարանի հետնամասը վերածվել է աղբանոցի

Oragir.News-ի տեսախցիկը այսօր ֆիքսեց, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի հետնամասը վերածվել է իսկական աղբանոցի, այն գտնվում է անմխիթար վիճակում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանի հետ, ում հետ զրույցից պարզ դարձավ, որ Թումանյանի թանգարանը Մոսկովյան 40 հասցեում ժամանակավորապես չի գործում։ Թանգարանն իր ժամանակավոր գործունեությունը ծավալում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։

Անդրադառնալով թանգարանի հետնամասում տիրող անմխիթար վիճակին, տնօրենը նշեց.

«Թանգարանն այժմ կապիտալ վերանորոգման մեջ է։ Շինարարական աշխատանքները շուտով վերսկսելու են։ Հետնամասում գուցե շինարարական աղբ է գոյացել, կամ քաղաքացիներն են աղբը նետել այդ հատված։ Ամեն րոպե վերահսկելը դժվար է։ Մենք թանգարան ենք վերադառնալու 2027թվականին, բայց մեր գործունեությունը չի կանգնել»,- ասաց տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող