Ներքին 1 տարի առաջ - 23:58 11-03-2025

Հանրությանը հորդորում եմ չտրվել էմոցիաներին, սա մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրառում անելով. «Դեռ հունվարի 27-ին գրել էի նման զարգացման հավանականության մասին։

Սա կարևոր է այն առումով, որ այս թեման ադրբեջանական կողմը շահարկում է հենց հայկական հանրության ներսում որոշ վտանգավոր տրամադրություններ գեներացնելու համար, կարճ ասած՝ հայերին հայերի դեմ օգտագործելու համար։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ»՝ ճնշման կամ գումարի դիմաց: Դա Ալիևի ձեռքին կդառնա շատ ուժեղ քարոզչական գործիք։

Սա հաշվի առնելով մեր հանրության հորդորում եմ չտրվել էմոցիաներին, հասկանալ, որ այս ամենը մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»