Ներքին 1 տարի առաջ - 19:23 11-03-2025

Նիկոլ Փաշինյանը պարզապես հանդիպել է իր թիմակիցներին․ ինչպես է ՀՌՀ-ն արդարացնում «շեֆին» ու Հ1-ին

Թեպետ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ լծվել է այդ գործին։

Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ օրեր առաջ այցելեց Գյումրի, հանդիպեց իր թիմին և գյումրեցիներին։

Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի ի՞նչ էր, եթե ոչ նախընտրական քարոզարշավ։ Քարոզարշավը սկզբից մինչև վերջ լուսաբանեց և եթեր հեռարձակեց իհարկե Հանրային հեռուստաընկերությունը, ինչը անկասկած օրենքի խախտում է համարվում։

Հանրային հեռուստաընկերության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից էլ մեզ պատասխանեցին, որ վարչապետի այցը դիտվել է որպես թիմակիցների հետ հանդիպում։

«Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի եթեր է գնացել ոչ թե որպես քարոզարշավ, այլ պարզապես վարչապետի այցը Գյումրի»,- հայտնեցիին ՀՌՀ-ից։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 15-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»