Ավելին 1 տարի առաջ - 19:04 11-03-2025

Լեհաստանում ձերբակալվել է 56 մարդու երիկամ վաճառելու մեջ մեղադրվող ուկրաինուհին. տուժածների մեջ հայեր էլ կան

Լեհ սահմանապահները ձերբակալել են ոմն ուկրաինուհու, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ օրգանների թրաֆիքինգի խմբին հանցակից լինելու և 56 երիկամ վաճառելու համար:
Ըստ News.am-ի՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատախազությանը։

35-ամյա կինը ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում՝ Ինտերպոլի հարցումով, ասված է Պրժեմիսլի դատախազության խոսնակ Մարտա Պյետկովսկայի հայտարարության մեջ։

Դատախազները չեն հայտնել, թե ինչու կինը անցակետում կալանավորվելու պահին Ղազախստանի բանտում չի եղել, այն դեպքւոմ, երբ նրան դատապարտել են ազատազրկման:

Ինտերպոլը նրան հետախուզում է հայտարարել 2020 թվականի նոյեմբերից։ Ինտերպոլի կարմիր ծանուցումը համաշխարհային իրավապահ մարմիններին ուղղված դիմում է՝ արտահանձնման կամ նմանատիպ իրավական գործողությունների սպասող անձին ժամանակավոր ձերբակալելու համար:

Կինը դատապարտվել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբին հանցակից լինելու համար, որը 2017-2019 թվականներին մարդկանցից ապօրինի հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել սև շուկայում, հավելել է Պետկովսկայան։

Կինը մեղավոր է ճանաչվել նաև «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 զոհերից երիկամներ» անօրինական կերպով ձեռք բերելու և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական ​​աղբյուրի վերածելու» մեջ։

Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեկ շաբաթով ժամանակավոր կալանք նշանակելու՝ նրան Ղազախստան արտահանձնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով