Ներքին 1 տարի առաջ - 22:01 10-03-2025

Հրդեհ՝ Ջերմուկում հայտնի «Արմենիա» առողջարանային համալիրին պատկանող երկհարկանի շենքում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում Ջերմուկ քաղաքում հայտնի «Արմենիա» առողջարանային համալիրի հետնամասում գտնվող երկհարկանի շենքը մոխրի չվերածվեց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները Ջերմուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ նշված շենքում հրդեհ է բռնկվել։

Տեղում պարեկները ահազանգում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն ու մինչ կժամանեին հրշեջները պարեկները աշխատանքներ են կատարում կանխելու կրակի տարածումը ապա օպերատիվորեն ժամանած Ջերմուկի փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ կարողանում են կանխել նախ կրակի տարածումը, ապա մարել այն։

Պարզվել է, որ այրվել գույքը, էլեկտրական գործիքներ, սարքավորմներ և մալուխներ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ կան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով