Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:05 07-03-2025

Նազի՛կ, դատաստանդ թեժ է լինելու. ամբողջ Գյումրին մորդ հետ սեփականաշնորհել եք. գյումրեցի ազատամարտիկ

Գյումրեցի ազատամարտիկ, արցախյան երկու պատերազմների մասնակից Ելիզավետա Մուրադյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ շատ վրդովված է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հայտարարությունից, երբ մարդկանց թալանչի է անվանում։

Գյումրեցի ազատամարտիկն ասում է, որ Նազելի Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի քարտուղար լինելու ընթացքում հասցրել է քաղաքի սրտում գտնվող Բագրատունյաց պուրակի շենքերից մեկում ձեռք բերել բնակարան մոտ 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ։

Բնակարանը այս պահին հանձնվել է վարձակալության, ընդ որում օրավարձով։ Տիկին Ելիզավետան ասում է, որ ոչ մի հարկ-տուրք չեն մուծում։ Նազելի Բաղդասարյանի ընտանիքին է պատկանում նաև նույն փողոցում գտնվող օծանելիքի խանութը, որը Սամվել Բալասանյանի օրոք են ձեռք բերվել։

Կինը պնդում է, որ ինքը ունի ապացույցներ, որ դրանք ապօրինի գործարքներ են։ Ելիզավետա Մուրադյանի խոսքով` Նազելի Բաղդասարյանի ընտանիքի բիզնեսները այդքանով չեն սահմանափակվում։

Վերջերս էլ Աբովյան 248 հասցեում, ՑԱՅԳ ՀԸ նախկին շենքի երրորդ հարկում Մարգարիտա Մինասյանը հյուրատուն է բացել, շենքի երկրորդ հարկն էլ վարձակալության է հանձնել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով