Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 07-03-2025

Շատ վատ է, որ օրհներգը փոխվել է․ ինչո՞ւ պիտի մի թուրքի պատճառով օրհներգը փոխվի․ հարցում

Ազգային ժողովը օրերս 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Արդեն նախկին օրհներգի վերջին քառատողը դարձել է երկրորդ, և ապա երկրորդ և երրորդ քառատողերը, համապատասխանաբար, դարձել են երրորդ և չորրորդ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Տեղյա՞կ եք, որ ՀՀ օրհներգը փոխվել է»։

Հարցվածների մեծ մասը տեղյակ չէր, որ օրհներգը փոխվել է։ Եղան քաղաքացիներ, ովքեր տեղյակ էին, սակայն բացասական արձագանքեցին օրհներգի փոփոխությանը։

«Կարծում եմ նման բաները պետք է ժողովրդի կարծիքը հաշվի առնելով կատարել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ իրավունք չունեին օրհներգը փոխել։

«Շատ վատ է, ինչի՞ պիտի մի թուրքի պատճառով օրհներգը փոխվի։ Ի՞նչն ա միտքը, տենց էլ չենք հասկանում»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա շատ սխալ որոշում է։

«Այո, տեղյակ եմ, բայց դա շատ սխալ որոշում է»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան