Ներքին 1 տարի առաջ - 23:40 06-03-2025

Ադրբեջանի ծագման վերաբերյալ առաջին աշխատությունը՝ հայ գիտական շրջանակներում. կայացել է գրքի շնորհանդեսը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան-արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։

Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918-1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներին ու պայմաններին, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։

Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք նորահայտ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նորովի լուսաբանելու խորհրդային ժամանակաշրջանում ներադրբեջանական զարգացումները։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ընդգծելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ մենագրությունը՝ փաստագրական մեծածավալ նյութի առատ կիրառմամբ և վերլուծությամբ, մեզ ներկայացնում է, թե ինչպիսի պայմաններում և ինչպես առաջացավ Ադրբեջան պետությունը, ինչպես ի հայտ եկավ թյուրքախոս, մուսուլման մի նոր հանրույթ, որի համար երկար դեգերումներից հետո ընտրվեց ադրբեջանցի եզրույթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով