Ներքին 1 տարի առաջ - 18:35 06-03-2025

Չունենալով որևէ կոնկրետ տվյալ խմբավորման յուրային լինելու մասին, հստակ պատասխանել է՝ հաստատ մերոնք են. Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Այս մասին հայտնում է hetq-ը:

Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։

Դատաքննության ժամանակ հարցաքննված դիվիզիոնի ողջ անձնակազմը միաբերան պնդել է, որ հնարավոր և հավանական էր առաջին անգամ «թողնել» հրամանը տալու դեպքում անվնաս նահանջ կատարել։ Հայտնել են, որ անձնակազմն արդեն իսկ պատրաստվում էր, վարորդներից ոմանք ավտոմեքենաները թաքստոցից տեղափոխում էին կրակային դիրք և սկսել էին հավաքել ռազմամթերքը։ Սակայն Ջալալ Հարությունյանի՝ «կրակային դիրքը թողնելու» հրամանը չեղարկելուց հետո, անձնակազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Ավելին՝ խորացված հրամանատարական կետից (ԽՀԿ) փոխանցվել են նոր նշանակետեր։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ