Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 06-03-2025

Ես էլ օնլայն կազինո խաղացող ընկեր ունեմ, ասում ա՝ հետ բերեմ կորցրածս, էլ չեմ խաղա, հետ չե՛ք բերելու

«Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է»,- ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Պատգամավորը ընդգծեց, որ խաղամոլությունից անմասն չի մնում նաև բանակը, որը մեր հասարակության հայելին է: «2024թ.-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել»,- նշեց պատգամավորը՝ կոչ անելով զերծ մնալ խաղամոլությունից, որը կախվածություն և հիվանդություն է։

Նշենք՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը:

Նախագծի սկզբնական տարբերակում պատգամավորն առաջարկում էր շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: «Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,– հայտնեց Հայկ Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում