Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:48 06-03-2025

Քոչարյանի աջակիցներից կան մարդիկ՝ 7 տարի տիրաժավորում էին Փաշինյանին ձեռնտու ստերի կծիկը․ Մամիջանյան

Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա․ այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ի պատասխան հարցի, թե «հաղթահարվելո՞ւ է խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզումը»:

«Նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք պարզվեց, որ 7 տարի է տիրաժավորում էին այն ստերի կծիկը, որը բացառապես ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, ու պարզվեց, որ այդ մարդկանցից մեկը Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,- նշեց Մամիջանյանը:

Պատգամավորը փաստեց, որ «Հանրապետական»-ը ունի մի սկզբունք՝ «որպես ՀՀ-ում գրանցված առաջին հասարակաքաղաքական միավոր, մենք պիտի արժանի լինենք մեր հիմնադիր հայրերին՝ ունենալով մեկ գաղափար՝ անկախ, հզոր ՀՀ և Արցախ»: «Մենք դրա համար կանենք ամեն ինչ, թե այդ ընթացքում մեզ ով կօգնի և ով կխանգարի, իրենց կդատի պատմությունը»,- հավելեց Մամիջանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»