Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:43 06-03-2025

Մարդկանց մենակ հետաքրքիր ա՝ վարչապետն ինչ ժամ ա կապել, ով որտեղից ա գողացել, քանի անդամանդ կա մեջը

Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով իրականացվող ծրագրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե այն ինչ քննարկվում է իրենց կողմից՝ նիստին, Աժ-ում, մարդկանց չի հետաքրքրում։

«Ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, թե՝ ո՞նց, տենց բան կա՞, տենց բան կա՞։ Մենք սխալվում ենք, մեզ թվում է՝ սա կառավարության նիստն է, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, այստեղ ասվեց, վերջ՝ բոլորն իմացան, կամ ԱԺ ամբիոնից խոսացինք՝ բոլորն իմացան, կամ հեռուստատեսությամբ խոսեցինք, ասուլիսում խոսեցինք՝ բոլորն իմացան։ Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է՝ վարչապետն այս ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, մեջը ինչ միջուկային ռեակտոր կա տեղադրված և այլն, բայց երբ մարդուն ասես՝ քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել՝ դա չի հետաքրքրի, և սա միայն Հայաստանի մասին չի, ամբողջ աշխարհի մասին է»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ մարդկանց հետ պետք է շփվել, իրազեկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում