Ներքին 3 տարի առաջ - 13:29 07-02-2023

Փաշինյանի ստորագրությամբ ՊՆ-ի 71 գույք՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, վաճառքի են հանել. Գեղամ Մանուկյանը փաստաթուղթ հրապարակեց

Պաշտպանության նախարարությունը չգործող զորամասերը նպատակահարմար չի գտնում հաշվեկշռում պահելու, դրա համար տալիս է սեփականաշնորհման, օտարման։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյանի կողմից պաշտպանության նախարար եղած ժամանակ ցածր գնով զորանոցներ օտարելու մեղադրանքներին։

«Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «Ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր: Հիմա ի՞նչ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են և նույնիսկ դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նման մեղադրանք Սեյրան Օհանյանին ուղղելը հանրության ուշադրությունը շեղելու փորձ է, հատկապես Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից։

Դիտարկմանը, որ շուկայականից անհամեմատ ցածր գնով է վաճառվել, Գեղամ Մանուկյանն ասաց. «Չեմ ուզենա մանրանալ, ավելի լավ է կադաստրի մասնագետներին դիմել: Նորից եմ վերահաստատում, Ազատ գյուղում տեղի նունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, և մի քանի օր հետո Արմեն Չարչյանի միջնորդությամբ: Երկու շաբաթ իրենք որևէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակության ուշադրությունը շեղելու համար: Տարիներ անց Վիշինսկայա ազգանունով մեկը Աննա Վարդապետյանի փոխարեն կգա որպես գլխավոր դատախազ ու Սուրեն Պապիկյանին ու Նիկոլ Փաշինյանին կգամի անարգանքի սյունին` ասելով, որ Արշակունյաց պողոտայի վրա «Ստալիչնի պոլկը» վաճառել է, որն անարդար է։ Տա Աստված, հետագայում Հայաստանում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ