Ներքին 3 տարի առաջ - 13:11 31-10-2022

Դա խաղաղության փաստաթուղթ չի, դա երկիրը հանձնելու փաստաթուղթ է․ Սաղաթելյան


Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, որովհետև դա խաղաղության փաստաթուղթ չի, դա երկիրը հանձնելու փաստաթուղթ է․ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։

«Բայց եթե հանկարծ ստորագրվի, կա վավերացման գործընթաց՝ Խորհրդարան, Սահմանադրական Դատարան։ Որևէ փաստաթուղթ, որը կժխի կամ կսահամանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է։ Ոտնատակ անել մեր երկրի հիմնարար փաստաթուղթը՝ Անկախության Հռչակագիրը, հակասահմանադրական է, թշնամու կողմը անցնել է՝ իր բոլոր հետևանքներով։ Այո, եթե անհրաժեշտություն լինի, ապա երկրի սահմանադրականությունը վերականգնելու խնդիր կա դրված, որովհետև սրանք նաև փորձում են տրորել մեր երկրի Սահմանադրությունը՝ ՀՀ Անկախության հռչակագիրը»,- ասաց նա։
Ըստ նրա՝ այդ օրակարգով իրենք պատրաստ են գնալ Խորհրդարան։ «Բայց իրավիճակը փոխված գնալ Խորհրդարան ու դրանց հետ զբաղվել չգիտեմինչով, լուրջ չի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախ դրված է խնդիր, որ նման փաստաթուղթ չստորագրվի, հետո միայն արդեն աշխատել այն ուղղությամբ, որ եթե չի վավերացվում, ապա առոչինչ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով