Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 04-03-2025

Փաշինյանի տրանսպորտ նստելը կապիկություն է․ քաղաքը պարալիզացնում են, փողոցները փակում են․ հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրաօարակել, որում երևում է, որ նա աշխատանքի է գնում մետրոյով․ «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»,- տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի էր գնացել ավտոբուսով, որից ևս տեսանյութ էր հրապարակել, կից գրելով․ «Գարնան առաջին օրը այսպես սկսեցի»։ Նշենք, որ հասարակական տրանսպորտի թանկացումից հետո սա առաջին դեպքը չէ, որ կառավարության ղեկավարը երթևեկում է հասարակական տրանսպորտով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երեկ և այսօր Նիկոլ Փաշինյանը հասարակական տրանսպորտով է գնացել աշխատանքի։ Ի՞նչ եք կարծում` ինչու»:

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի արածը պարզապես ձևականություն է։ «Ճիշտը տենց ա գտել, բոլորն էլ կարան տրանսպորտով երթևեկեն»,-պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ չի ուզում խոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ «Ես իրա հետ գործ չունեմ»,- ասաց նա։ Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Փաշինյանն այնքան սուտ է խոսել, որ դժվար է նրան հավատալ։ «Չեմ հավատում, որ տրանսպորտով երթևեկի։ Դե հիմա ասում ա, էնքան սուտ ա ասել»,- ասաց նա։

«Նիկոլը էշ ա, համաշխարհային մասշտաբով գիժ ա։ Ինքը նորմալ մարդ չի, կապիկություն ա անում։ Նորմալ մարդիկ ավտոբուսի մեջ նստած չեն եղել դա հաստատ, իրա մարդիկ են եղել»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ Անցորդներից մեկն էլ ասաց, որ դրա պատճառով քաղաքի ճանապարհները փակում են։

«Շատ վատա, որովհետև քաղաքը պարալիզացնում ա, միլիցեքը ամեն տեղ կանգնում են, փողոցները փակում են, ձևական բաներ պետք չի անել»,- նշեց նա։

«Ձև ա տալիս իրան։ Ավտո չունեն, որ նստեն էթան աշխատանքի, տրանսպորտով են էթում։ Ժողովրդի աչքին հող ա փչում, իզուր տեղը թող կապիկություն չանի։ Բոլորս էլ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանը քանի ավտո ունի, քանի մարդ ա իրան տանում-բերում»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում